Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Պլյուշչենկոյի կարծիքով Ժիրինովսկին ուրիշների հաշվին PR է անում

Պլյուշչենկոյի կարծիքով Ժիրինովսկին ուրիշների հաշվին PR է անում
16.02.2014 | 12:13

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն գտնում է, որ քաղաքական գործիչները չպետք է միջամտեն սպորտին: Այս հայտարարությունը գեղասահորդն արել է` մեկնաբանելով Ռուսաստանի Լիբերալ - դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությունը, որով վերջինս իր զայրույթն է արտահայտել «անառողջ» և «հաշմանդամ» սպորտսմենին Սոչիի օլիմպիական խաղերի մեջ ներգրավելու հանգամանքը: «Վլադիմիր Ժիրինովսկի, ես ուզում եմ ասել հետևյալը` հասարակական-քաղաքական գործիչը առհասարակ իրավունք չունի որևէ բան արտահայտել սպորտի մասին: Այն մարդն, ով ոչ միայն «մոտ չէ» սպորտին, այլև շատ հեռու է կանգնած սպորտից, կարծում եմ, պետք է «փորփրի» ողջ իրավիճակը, նախևառաջ հասկանա` ինչն ինչոց է, և ոչ թե PR անի ուրիշ մարդկանց հաշվին»,- ասել է Պլյուշչենկոն` «Սովետական սպորտին» տված հարցազրույցում:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ